News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նորվեգական «Prox Dynamics» ընկերությունն ԱՄՆ-ում ցուցադրել է փոքր անօդաչու սարքի շուրջօրյա տարբերակը: Այդ մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով նորվեգական ընկերության մամուլի ծառայությանը:

Գրպանի «PD-100 Black Hornet» անօդաչու սարքը սովորական տեսախցիկից բացի, ունի ջերմացույց՝  օրվա մութ ժամերին աշխատելու համար: Քաշը 18 գրամ է, զարգացնում է մինչեւ 18կմ/ժ արագություն, կարող է կառավարվել 1500 մետր հեռավորությունից: Սարքն առանց լիցքավորման գործում է 25 րոպե:

Ինչպես նշվում է արտադրողի կայքում, ուղղաթիռն աշխատում է գրեթե անձայն եւ կարող է կիրառվել մի շարք առաքելություննեի համար՝ ներառյալ հետախուզական եւ որոնողա-փրկարարական:

Պարբերականը նշում է, որ հիմնական տարբերակից անօդաչուն տարբերվում է քամու ուժգնության հանդպե դիմացկունությամբ, ավարտուն ծրագրային ապահովամամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ