News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արեւմտյան պատժամիջոցների նպատակն է՝ Ռուսաստանին ստիպել փոխել դիրքորոշումն առանցքային եւ սկզբունքային հարցերի շուրջ, այլ ոչ թե կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր գործընկերները, որոնք, փաստորեն, պատժամիջոցներ սահմանեցին, չեն թաքցնում, որ այդ միջոցառումների նպատակն Ուկրաինան չէ: Ըստ էության, նրանց հայտարարություններում եւ քայլերում մշտապես անցնում է սահմանափակումների իրական նպատակը. վերափոխել Ռուսաստանը, փոխել նրա դիրքորոշումն առանցքային, մեզ համար սկզբունքային հարցերում եւ ստիպել ընդունել Արեւմուտքի դիրքորոշումը»,- ասել է Լավրովը:

«Երբ ժամանակակից աշխարհում բազմաբեւեռ աշխարհակարգ է ձեւավորվում, անհնար է, որ մի քաղաքակրթության ճյուղը, ինչ-որ մեկը, երկրների ինչ-որ խումբ մյուսներին իր կամքը թելադրի: Գոյություն ունի հասկացություն, որ առանց ուժային այլ կենտրոնների ժամանակակից աշխարհում անհնար է շատ այլ խնդիրներ լուծել. հաղթել ահաբեկչությանը, դիմակայել վարակիչ հիվանդություններին: Այն հանգամանքից, կգտնվե՞ն, արդյոք, գլոբալ ռազմավարական տեսլական ունեցող քաղաքական գործիչներ, կախված կլինի, թե որքան արագ կանցնի այդ ժամանակաշրջանը»,- ամփոփել է ռուսաստանցի պաշտոնյան:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Լավրովն ասել է. «Մինսկի պայմանավորվածություններում, որոնց իրականացման գործընթացն արդեն անցել է, համազգային երկխոսություն սկսելու հաստատում գոյություն ունի, որը, հույս ունենք, կսկսվի Մինսկի փաստաթղթերի կյանքի կոչման հաջորդ փուլերում»,- ասաց նախարարը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան, ամեն դեպքում, ներկա ճգնաժամից ելք կգտնեն. «Մենք չենք կարող կորցնել Ուկրաինան, քանի որ դա հեղաշրջում իրականացրած եւ իշխանությունը բռնագրաված մարդկանց խումբը չէ, այլ ամենամոտ եւ եղբայրական ժողովուրդը, որի հետ մենք պատմական, մշակութային, աշխարհընկալման եւ քաղաքակրթական արմատներ ունենք»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ