Սախալինում արյունահեղ միջադեպ է տեղի ունեցել՝ դայակը ծեծել է երեխային, որը դեռ երեք ամիսն էլ չէր բոլորել: Այդ մասին հաղորդում է «ՆՏՎ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապայ մարմիններում առկա աղբյուրին:
48-ամյա կնոջը, ինչպես հաղորդումէ աղբյուրը, վարձել են փոքրիկին խնամելու համար: Հետաքննությանն անհայտ պատճառներով՝ դայակը երեխայի գլուխը գետնին է հարվածել:
Բղավոցներից մոտ վազած 28-ամյա մայրը վերցրել է երեխային, որից հետո խոհանոցի դանակով հարվածել է դայակի որովայնին: Աղջիկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Դայակին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակի մասին աղբյուրը չի հայտնում: