News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սատուրնի արբանյակներից մեկի՝ Միմասի վրա կարող է օվկիանոս գոյություն ունենալ, որը պիտանի է Երկրից դուրս կյանքի համար: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ամերիկյան տիեզերագիտական «NASA» գործակալությանը:

«Մեզ մոտ առկա տվյալները վկայում են այն մասին, որ Միմասի ներսում ինչ-որ բան է տեղի ունենում: Տատանումների հաճախականությունը, որը մենք չափել ենք, երկու անգամ ավելի է, քան սպասվում էր»,- հաղորդել է Քորնելի համալսարանի աշխատակից(Նյու Յորքի նահանգ) Ռադվան Թաջեդինը:

Ինչպես նշում է աղբյուրը, գիտնականները Միմիսի մի քանի մոդել են ստեղծել, որպեսզի բացատրեն այդ ֆենոմենը:

Վարկածներից մեկի համաձայն՝ Սատուրնի արբանյակի մակերեղին 24-31 կմ խորության վրա օվկիանոս է գտնվում, որի առկայությունը տեղեկատվական ջերմացում է ապահովում: Երկրորդ վարկածը ենթադրում է, որ Միմիսի միջուկը ոչ թե շրջանաձեւ, այլ օվալաձեւ տեսք ունի, ինչով էլ կարող է բացատրվել տատանումն ուղեծրում:

Հետազոտողները խոստովանում են, որ իերնց հիպոթեզները թույլ կողմեր ունեն: Այսպես, օվկիանոսի վարկածը հակասում է փաստը, որ Միմիսի վրա ջրի առկայության որեւէ նշան չի գրանցվել: Ինչ վերաբերում է օվալաձեւ միջուկին, ապա հավելյալ հաշվարկներ են պահանջվում երկնային մարմնի տեսքին համապատասխանությունն ապացուցելու համար, որը բաղկացած է հիմնականում սառույցից ու լեռնահանքերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ