News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավելի քան 200 չղջիկ մտել է Դանիայի բնակչուհի Հելա Տրիգեդսոնի բնակարան, հաղորդում է «Direct Press»-ը:

Աղբյուրը նշում է, որ միջադեօը տեղի է ունեցել Օրխուսա քաղաքային արվարձանում: Կինը պատմել է, որ չղջիկները տուն են մտել տանիքի վրայի անցքով:

Տեղացի պաշտոնյաները հրաժարվել են կենդանիներին դուրս հանել շենքից, վկայակոչելով այն, որ Դանիայում չղջիկները պաշտպանվող տեսակների շարքում են: Այնուհետ կինը դիմել է Բնության դանիական գործակալություն, որի աշխատակիցը հայտարարել է, որ չղջիկներին հարկավոր է հանգիստ թողնել, քանի որ արգելվում է սպանել կամ վռնդել դրանց:

Այնուամենայնիվ, գրում է աղբյուրը, գործակալությունը տանիքի վրա հատուկ պոլիէթիլենային փաթեթներով անցք բացել, որը թույլ է տվել չղջիկներին լքել շինությունը, բայց թույլ չի տալի հետ մտնել:

«Ես պարզապես ցանկանում եմ, որ դրանք անհետանան: Երբ չղջիկը կարիքները պատուհանների վրա է հոգում, այդ պահին այդքան էլ հիասքանչ տեսք չունի»,- հայտարարել է դանիացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ