News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեգակի վրա հոկտեմբերի 19-ին հզոր բռնկում է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ռենտգենյան սահմանում հզոր ճառագայթմամբ եւ կորոնալ զանգվածի արտանետմամբ: Այդ մասին հաղորդում է «Սվեժի Վետերը»:

Ինչպես նշում է աղբյուրը, Երկրի համար հետեւանքները ծայրահեղ չեն լինի, ինչպես եւ վնասակար նյութերի հոսքը մեծամասամբ շրջանցվելու է: Երկրի վրա մագնիսական փոթորիկ չի սպասվում: Վատթարացումներ կնկատվեն կապի տեսքով:

«Չնայած ճառագայթման հզորությանը եւ կորոնալ զանգվածի արտանետմանը, իրադարձությունը դժվար թե դասվի արտակարգների շարքը՝ Երկրին շրջապատող միջավայրի վրա ազդելու տեսակետից: Բանն այն է, որ աղբյուրի դրությունն Արեգակի արեւելյան կիսագնդում, թույլ չի տա վնասակար հոսքերին հարձակում գործել Երկրի վրա, դրանք մեծամասամբ կշրջանցեն Երկիրը: Նկատվում է միայն իոնային մթնոլորտի կառույցի փոփոխություն Երկրի լուսավորվող հատվածում, ինչն էլ կհանգեցնի ռադիոկապի վատթարացման»,- պատմել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ