News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պերուի լեռնային բարձունքները վերջին տասնամյակներում փոփոխել են իրենց տեսքը. երկրում հալվել է սառցադաշտերի 40 տոկոսը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ջրային պաշարների տեղի վարչությունը, որը 1970 թվականից հետո առաջին անգամ հաշվառել է սառցադաշտերը:

Հարավային Ամերիկայի այս երկրում կա 2679 սառցադաշտ, որոնք գտնվում են Անդերի բարձունքներում, ընդհանուր մակերեսւ՝ 1 298 ք/կմ:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ լեռներում սառույցի հալումը հանգեցրել է 966 նոր լճերի գոյացման: Իրավիճակը խորանում է նրանով, որ այդ օբյեկտները քաղցրահամ ջրի աղբյուր են: Վերջին 30 տարում Պերուն գլոբալ տաքացման պատճառով զրկվել է իր քաղցրահամ ջրերի 12 տոկոսից:

Աղբյուրի համաձայն՝ սառույցների հալումը միայն Պերուի խնդիրը չէ, այն բնորոշ է նաեւ բոլոր այն երկրներին, որոնց տարածքում է գտնվում Անդերը: Հետազոտության տվյալներով Հարավային Ամերիկայի լեռներում սառույցի մակերեսը վերջին 40 տարում կրճատվել է 50 տոկոսով, իսկ դրանցից շատերը կարող են ամբողջությամբ հալչել ոչ հեռու ապագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ