News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանը այս տարվա օգոստոսին 4,8 մլրդ դոլարի ամերիկյան պետական պարտատոմսեր է ձեռք  բերել: Այս մասին հաղորդում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները:

Աղբյուրի համաձայն, օգոստոսի դրությամբ Չինաստանը ընդհանուր առմամբ, ունեցել է 1,2697 տրլն դոլարի ամերիկյան գանձապետական պարտատոմսեր:

ԱՄՆ վարկառուների ցուցակի երկրորդ տեղում Ճապոնիան է, որն օգոստոսի դրությամբ ունեցել է 1,2301 տրլն դոլարի ամերիկյան պարտատոմս: Երրորդ տեղում Բելգիան է (7,3 տրլն դոլարի պարտատոմս):

Ռուսաստանն այս ցուցակի 12-րդ հորիզոնականում է, որն ԱՄՆ-ից 118,1 մլրդ  դոլարի պետական պարտատոմս է ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ