News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոնգոյի Հանրապետությունում անհայտ անձինք զինված հարձակվել ենտեղի բանտի վրա եւ ազատ արձակել բոլոր 370 բանտարկյալներին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի համաձայն՝ տեղի ունեցածի մեղքը դնում են «Միութենական ժողովրդավարական ուժեր-Ուգանդայի ազատագրության ազգային բանակ» արմատական խմբավորման վրա, որը նախկինում հարձակումներ էր գործել գյուղերի վրա: Սակայն տեղի իշխանությունները քիչ հավանական են համարում Ուգանդայի գրոհայինների մասնակցությունը բանտի վրա հարձակմանը: Բուտեմբոյի քաղաքապետի կարծիքով՝ հարձակվողները սովորական ավազակներ են եղել:

Ավելի վաղ Ուգանդայի անջատողականները 6 մարդու մահապատժի էին ենթարկել՝ հրդեհելու եղանակով, ինչպես նաեւ առեւանգել 40 կանանց ու 7 երեխաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ