News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական խնդիրը, մասնավորապես, Կոբանիում տիրող իրավիճակը եւ քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հաջող պայքարի համար: Այս մասին հաղորդում է USA Today-ը՝ վկայակոչելով Սպիտակ Տան հաղորդագրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ, որի ժամանակ նախագահները պարտավորվել են ակտիվացնել պայքարը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ: Օբաման նաեւ երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ ավելի քան մեկ մլն փախստականների ընդունելու համար, այդ թվում Քոբանիից:

Նշենք, որ իսլամիստների հարձակումները քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա շարունակվում են, սակայն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից ավիահարվածները, ինչպես նաեւ քրդերի դիմադրությունը հոկտեմբերի 17-ին ստիպել են իսլամիստներին հետ նահանջել Քոբանիի որոշ շրջաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ