News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբանում հնագիտական պեղումների ժամանակ հսկա մարդկանց մնացորդներ են հայտնաբերվել, որոնց հասակը կազմում է ավելի քան 2 մետր: Ընդհանուր առմամբ գտնվել է կանանց եւ տղամարդկանց 4 մարմին, հաղորդում է  CN-ը:

Բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի մոնտաժի ժամանակ աշխատակիցները բարձր հասակ ունեցող մարդկանց մնացորդներ են հայտնաբերել: Հնագետ գիտնականները պարզել են, որ հսկա մարդկանց մնացորդները այդտեղ են  մ.թ.ա. 25-րդ դարից:

Մնացորդները պատկանում են 4 մարդու, որոնցից երկուսը տղամարդիկ են, երկուսը՝ կին: Նրանք ապրել են այդ տարածքում, որն այժմ Կուբան է կոչվում: Ընունված է համարել, որ մարդկանց միջին հասակը զգալիորեն աճել է մի քանի հազար տարվա ընթացքում, իսկ երկու մետր հասակով մարդիկ այն ժամանակ կարող էին հսկաներ կոչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ