News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի վենչուրային գլխավոր ընկերություններից մեկի կառավարող գործընկեր եւ հիմնադիր Իգալ Էրլիխը հոկտեմբերի 31-ին մասնակցելու է Դիլիջայում նախանշված ինովացիոն ֆորումին: Այս մասին տեղեկացնում է Լեռնային հրեաների միջազգային բարեգործական հիմնադրամը:

Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների պետական հիմնադրամը՝ Հայաստանի վարչապետի հովանու ներքո:

Իգալ Էրլիխը համարվում է վենչուրային ներդրումների իսրայելական քաղաքականության հիմնադիր-հայրը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից մեկը: 1984-1992թ.թ. նա եղել է Իսրայելի Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության գլխավոր գիտական խորհրդականը:

Իսրայելական Yozma ընկերությունը հիմնադրվել է 1990-ական թվականներին, Իսրայելի կառավարության աջակցությամբ: Դառնալով Իսրայելի առաջին վենչուրային հիմնադրամը՝ գործունեության երեք տարիների ընթացքում եւս մեկ տասնյակ նման կառույցներ է ստեղծել: Ներկայում Yozma-ն ավելի քան 200 մլն դոլար է կառավարում, իսկ ներդրումային պորտֆելն ավելի քան 45 ընկերություն է ընդգրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ