Իրաքի մյրաքաղաք Բաղդադի արեւմուտքում, հոկտեմբերի 19-ին, շիաների մզկիթի մոտ պայթյունը 19 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Ահաբեկչության հետեւանքով զզոհվել է 19, վիրավորվել 28 մարդ: Մահապարտ-ահաբեկիչը մոտեցել է թաղման ժամանակ մզկիթի մուտքին եւ պայթեցրել իրեն ամբոխի մեջ:
Ըստ գործակալության, վերջին ամիսներին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների մեծ մասի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: