News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինան իր հաշիվներում 3,1 մլրդ դոլար ունի, որը երկիրը կարող է օգտագործել գազի դիմաց վճարելու համար: Այս մասին հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ մեջբերելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Վերջինս այդ մասին հայտարարել էր համազգային հեռուստաալիքիներից մեկի եթերում:

Միաժամանակ, Յացենյուկը նշել է, որ գազի հարցը չլուծված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել ու ստորագրվել համաձայնագիր գազի մատակարարման ու դրա վճարման վերաբերյալ: Յացենյուկը նաեւ հավելել է, որ ինքը պաշտպանում է գազի ժամանակավոր գնի սահմանման պայմանները՝ կախված սեզոնից (325 դոլար ամռանը եւ 385 դոլար՝ ձմռանը մեկ խմ-ի համար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ