News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի ոստիկանության աշխատակիցներն օգնել են 11-ամյա տղային կատարել մաթեմատիկայի տնային հանձնարարությունը, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:

Դպրոցականը զանգահարել է ոստիկանություն՝ անհանգստանալով կասկածելի աղմուկից: Նա ենթադրել է, որ կարող է գող է մտել տուն, եւ անմիջապես դիմել օգնության: Ոստիկանները արագ ժամանել են բնակարան, սակայն արագ ստուգումից հետո դպրոցականի կյանքի եւ առողջության համար սպառնալիք չեն հայտնաբերել:

Ոստիկանները իրենց Twitter-ում գրել են, որ տղան անհանգիստ է եղել ոչ միայն հնարավոր գողերի մուտքով, այլեւ մաթեմատիկայի տնային աշխատանքով, որը չէր կարողանում լուծել: Ոստիկանները տղային օգնել են նաեւ այդ հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ