News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Բաշկիրիայի Ուչալինի շրջանում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 3 հազար մարդ, այդ թվում հոգենեվրոլոգիական հիվանդանոցի հիվանդները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով այդ շրջանի ԱԻՆ մամուլի ծառայության աշխատակցին:

Գերատեսչության տվյալներով՝ առատ ձյան պատճառով կտրվել են էլեկտրահաղորդման գծերը: Առանց լույսի է մնացել 23 բնակավայր, որտեղ ապրում է 3,3 հազար մարդ: «Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Աղետից տուժածներ չկան»,-ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ