News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենաթունավոր սարդը հայտնվել է բրիտանաու տանը՝ բանանների հետ, հաղորդում է Utro.ru-ն:

Ընտանիքի ղեկավարը խանութից գնած մթերքների մեջ հայտնաբերել է հսկա սարդին: Տղամարդը հատակին է նետել բանանի կապոցն ու տրորել սարդի ոտքը, սակայն վերջինս կծել է տանտիրոջ թաթն ու անհետացել տան անկյուններում:

Ընտանիքի ղեկավարը դիմել է խանութին, որտեղից գնել է մթերքը: Առեւտրի կետի ներկայացուցիչները միջատների փորձագետների հետ միասին որսացել են սարդին եւ հաստատել, որ դա բրազիլական սարդ է, որի թույնը կարող է սպանել մարդուն երկու ժամվա ընթացքում:

Վախեցած տանտերերը որոշել են գիշերել ընկերների տանը: Մթերային խանութը նրանց փոխհատուցում է առաջարկել, ներառյալ 150 ֆունտի ձրի մթերք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ