News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը քննադատության է ենթարկել Գերմանիայում ձիարշավի կազմակեպիչներին` Իր Զազու ձիու հաղթանակը չվարձատրելու համար, հայտնում է «Կոմերսանտը»:

«Բեռլինում ասում են, որ ձին, լինելով մարդու ընկերը, ընկնում է նույն պատժամիջոցների տակ, որի տակ իր տերն է եւ պետք է մարդու նման պատասխան տա: Պարզվում է, որ Զազուն է մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է աշխարհում: Զազուն է որոշում կայացրել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում պատերազմ սկսել կամ ռմբակոծել Բելգրադը: Այդ պատճառով գերմանացի քաղաքական գործիչները կենդանու վրա են տարածել անցած հարյուրամյակի իրենց ամոթալի փորձը:  Իսկ Զազուն պարզապես ցանկանում է խաղաղ ապրել, ուտել իր խոտը,  վարգել եւ ուրախացնել մարդկանց», - մեջբերում է թերթը Քադիրովի գրառումը Instagram-ում:

Ռամզան Քադիրովն ընդգրկված է ռուսաստանցի այն պաշտոնյաների ցանկում, որոնց դեմ արեւմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել` Ուկրաինայի իրավիճակի հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ