News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջնականապես ճշգրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման /բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող/, որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ:

ԵՊՀ - 239 ուսանող, ՀՊՄՀ - 158 ուսանող, ՀՊՏՀ - 86 ուսանող, ԵՊԲՀ - 64 ուսանող և այլն:

Մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չունեին բավարար ակադեմիական առաջադիմություն»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ