News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը կոչ է անում գերհզոր պետություններին ուշադրություն դարձնել եւ օգնել Իրաքում ամեն օր սպանվող եւ հալածվող եզդիներին:

Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ. «2014թ. Օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը, այս էլ որերրորդ անգամ խնդրում եւ կոչ ենք անում դադարեցնել եզդների ցեղասպանությունը, բայց այն շարունակվում է 21-րդ դարում` քաղաքակիրթ մարդկության աչքի առջեւ: Ֆիզիկապես ոչնչացնում են ինչպես եզդիներին, այնպես էլ հայերին եւ մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ինչ են անում Իսլամական պետության հրեշները եզդիների, հայերի եւ մյուսների նկատմամբ, անգամ ամենասարսափելի հրեշավոր երազում հնարավոր չէ պատկերացնել: ԻՊ հրեշները մոր աչքի առջեւ ողջ-ողջ թաղում են երեխաներին: Տղամարդկանց աչքի առջեւ սպանում են նրանց մայրերին, քույրերին ու կանանց: Իհարկե ահավոր ցավը շարունակվում է եւ աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարները գործուն, հնարավոր միջոցներ ձեռնարկելու փոխարեն տարբեր ամբիոններից, գույնզգույն փողկապներով ելույթներ են ունենում: Գտնում եմ, որ սխալ է, որովհետեւ դեռեւս հազարավոր եզդի կանայք գտնվում են ստրկության մեջ, հազարավոր երեխաներ գերեվարվել են եւ պահվում են տարբեր մեկուսի վայրերում, որպեսզի դավանափոխ արվեն: Հազարավոր եզդիներ գտնվում են սարերում անօթեւան եւ անօգնական վիճակում: ԻՊ-ի հրեշները եզդիների եւ մյուս ազգերի ցեղասպանությունը ընդունում են եւ նույնիսկ արդարացնում իրենց ոճիրը՝ գտնելով, որ եզդիները եւ քրիստոնյաներն այլադավ են, հպարտանում են, որ աշխարհում նորից ստրկություն եւ ստրկավաճառություն են հաստատել:

Խնդրում եմ Ձեզ բոլորիդ`մեր ընդհանուր տան մոլորակի բնակիչներին, անենք հնարավոր ամեն ինչ եզդի, հայ, քուրդ եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը դադարեցնելու համար, փրկեք Շանգալը, Կոբանին:

Միջազգային հանրության լռությունը եւ անգործությունը կարելի է բնութագրել որպես անուղղակի միջամտություն մեր ժողովրդների անմարդկային ցեղասպանությանը: Երբ եւ ինչ ուզում է լինի, մանավանդ 21-րդ դարում մենք պարտավոր ենք մարդ մնալ եւ պահպանել համամարդկային արժեքները: Հավատացեք՝ օգնելով եզդիներին եւ մյուս ժողովուրդներին՝ դրանով գերհզոր պետություններ, դուք կփրկեք աշխարհը եւ կապահովեք նրա խաղաղ ապագան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ