News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում չեղյալ են հայտարարել կանոնը, ըստ որի՝ փարաջա հագած կանայք իրավունք ունեն գտնվել երկրի օրենսդիր մարմնի պալատների նիստերի դահլիճների միայն ապակեպատ  տրիբունաներում: Այդ մասին հայտնում է Նորությունների ազգային ծառայությունը:

«Դաշնային խորհրդարանի այցելուները շենք մուտք գործելիս պարտավոր են ժամանակավորապես  հանել իրենց դեմքը ծածկող հագուստը, ինչը անվտանգության ծառայության աշխատակիցներին թույլ կտա ստուգումներ իրականացնել: Դրանից հետո այցելուները իրավունք ունեն տեղաշարժվել հանրության համար հասանելի բոլոր վայրերում, այդ թվում նաեւ՝ նիստերի դահլիճում գտնվել փակ դեմքերով», - գործակալությունը մեջբերում է Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի եւ սենատի ղեկավարների տարածած հաղորդագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ