Բրիտանացի գիտնակաանները ստեղծել են եգիպտական փարավոն Թութանհամոաի մանրամասն դիմանկարը, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանացի գիտնականները փարավոնի դիմանկարը վերստեղծվել են «վիրտուալ դիահերձման»՝ մումիայի անատոմիական առանձնահատկոթւյունների վերլուծության հիման վրա՝ համակարգչային մոդելավորման ճանապարհով:
Գիտնականների կարծիքով՝ Թութանհամոնի արտաքինը, ով երկիրը կառավարել է 19 տարի, այդքան էլ գրավիչ չի եղել: Նա ունեցել է ոչ կանոնավոր ատամնանստվածք եւ առաջ ցցված ստորին ծնոտ: Փարավոնն ունեցել շատ լայն կոնքեր ու նեղ թիկունք:
Թութանհամոնը Եգիպտոսը թագավորել է մ.թ.ա. 1332-1323թթ.: Պատմաբանները նրան համարում են հայտնի կրոնական բարեփոխիչ եւ Նեֆերտիտիի ամուսին Էխնաթոն փարավոնի որդին:
Թութանհամոնի մահվան պատճառները բացահայտված չեն: Ըստ առաջին վարկածի՝ նա մահացել է հիվանդությունից, մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ նրան սպանել են: Թութանհամոնի գերեզմանը պահպանվել է ընդհուպ մինչեւ դրա բացահայտումը՝ 1922թ.: Վերջինիս հայտնաբերումը 20-րդ դարի խոշորագույն հնագիտական բացահայտումների շարքին է դասվում: