News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հետեւելով Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յուկո Օբուտիի օրինակին՝ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հրաժարական է տվել նաեւ արդարադատության նախարար Միդորի Մացուսիման, հայտնում է «Փրայմը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու նախարարների հրաժարականն արդեն հաստատել է երկրի վարչապետ Սինձա Աբեն:

Արդարադատության նախարար Մացիսումային մերկացրել են ընտրողներին իր պատկերով ստվարաթղթե հովհարներ բաժանելու գործում, ինչը ընդդիմության կողմից դաժան գրոհների լաիք է բարձրացրել: Ընդդիմությունը պնդում է, որ ընտրողներին նույնիսկ էժան նվերներ բաժանելը օրենքով արգելված է:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Յուկո Օբուտին լքել է պաշտոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ իր քաղաքական հիմնադրամների անդամների կողմից դրամական միջոցները վատնելու սկանդալի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ