News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական իշխանությունների նախաձեռնությունները վատթարացնում են երկրում բիզեսի վարման պայմանները: Այդ մասին գրում է «Փրայմը»՝ վկայակոչելով զեկույցին, որտեղ խոշոր օտարերկրյա բիզնեսը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւեի համար նկարագրել է իր խնդիրներն ու կառավարության վերջին որոշումների նկատմամբ իր վերաբերմունքը:

Կառավարության ղեկավարն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խմբի ամենամյա լիագումար նիստ է գումարել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարների զեկույցը ներառում է 10 թեմաների շուրջ խորհուրդներ՝ մաքսային վարչարարությունից մինչեւ էներգաարդյունավետությանն ու Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի զարգացմանը: Հիմնականում գործարարները բողոքում են կարգավորման հին խնդրիրներից:  Ներդրողներին անհանգստացնում են նաեւ կառավարության քաղաքականությունում տեղ գտած վերջին փոփոխությունները;

Զեկույցում առաջարկվում է մեղմացնել բացառապես Ռուսաստանի տարածքում անձնական տվայլների պահպանելու մասին օրենքը: «Պետք չէ նաեւ հարկային բեռը մեծացնել աշխատավարձերի ֆոնդերի վրա: Դա ներդրողների համար կիջեցնի Ռուսաստանի գրավչությունը եւ զուգահեռ ներմուծման օրինականացման հնարավորությունը, ինչի հետեւանքով կմեծանան կեղծված արտադրանքի հոսքերը: Օտարերկրյա բիզնեսի համար մեծ ռիսկ է նաեւ միջազգային ինտեգրումը: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վատթարացնում է տեխնիկական կարգավորման իրավիճակը», - պարբերականը  մեջբերում է զեկույցից մի հատված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ