Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հոկտեմբերի 15-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից ԻԻՀ քաղաքացի Մարիամ Ս.-ի «Նոութբուքը» եւ պայուսակը գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում՝ Խորենացու փողոցում գործող առեւտրի կենտրոնի մոտից բերման է ենթարկվել 54-ամյա Վահան Հ.-ն, որը խոստովանել է կատարածն ու ներկայացրել գողացած «Նոութբուք» համակարգիչը:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: