News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման եւ ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը:

Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական եւ անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը ու առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներին:

Անդրադառնալով ներկա ժամանակահատվածում ոլորտում առկա խնդիրներին` երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել տեխնիկական բազայի շարունակական արդիականացումը, որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, գաղափարախոսական լուրջ աշխատանքի իրականացումը` հավելելով, որ այսուհետ էլ հեռահաղորդակցությանն առնչվող հիմնախնդիրները կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ