Հայաստանի Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, ժամը 12.00-ի դրությամբ, ձյունը շարունակվում է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վայք-Սարավան եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: