News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է ֆրանսիական քաղաքապետերի այցը Լեռնային Ղարաբաղ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հարց է բարձրացվել, որ «Ապօրինի այցերը (Բաքվում՝ խմբ.) անհանգստություն են առաջացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է»:

Ի պատասխան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ նման նախաձեռնությունները չեն փոխում Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչած Փարիզի պաշտոնական դիրքորոշումը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ներգրավված է հակամարտության դիվանագիտական եւ քաղաքական կարգավորման ուղիների որոնման գործում:

Բանակցություններին նոր ազդակ հաղորդելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ընթացիկ տարվա մայիսին Բաքու եւ Երեւան այցի շրջանակներում իր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին առաջարկել էր աշնանը հանդիպել Փարիզում եւ քննարկել իրավիճակից դուրս գալու ուղիները», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ եւ հոկտեմբերի 5-ին Բուր-լե-Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության մասին հռչակագրի ստորագրումը ադրբեջանական կողմից բուռն վրդովմունք է առաջացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ