News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագետները բացահայտել են  օբյեկտներ, որոնք լույս են սփռում  Ուրարտուի սոցիալական եւ  մշակութային կյանքի վրա, գրում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը:

Աղբյուրը նշում է, որ պեղումները կատարվում են Վանա բերդի հյուսիսային կողմում գտնվող բլրի վրա: Հնագետները 5 տարվա ընթացքում այնտեղ հայտնաբերել են տարբեր ժամանակաշրջանների գտածոներ. 3 հազար տարեկան կառքերի մոդելներ,  հազվագյուտ անոթներ,  5 հազար տարի առաջ օգտագործված շարժական օջախ եւ 2,7 հազար տարեկան  զարդեր: Այս տարի ամենակարեւոր գտածոները  բրոնզե մամլիչներն են, կավե ցուցանակը եւ քաղաքացիների տները:

Հնագետների հայտնաբերած տներում գտնվել են  վառարաններ եւ մթերքների մնացորդներ: Տները մեկ նախագծով չեն կառուցված եղել. Դրանք այնպես են կառուցել, որպեսզի համապատասխանեն մարդկանց պահանջներին: Տների ճարտարապետությունը ցույց է տվել, որ  դրանք պատկանել են թագավորական ընտանիքին սպասարկող անձանց:

Աղբյուրը նշում է, որ Ուրարտու պետությունը գոյություն է ունեցել մ. թ. ա. IX–VI դդ.: Իր ծաղկման շրջանում այն ընդգրկել է ողջ Հայկական լեռնաշխարհը: Վանը եղել է պետության մայրաքաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ