Երեւանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 286/6 շենքի դիմաց, հոկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը՝ 25-ամյա Գեւորգ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ ժամը 22.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն: