News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հերթական քառօրյայում երկու անգամ անջատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Զարուհի Փոստանջյանը փորձեց խոսել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատավճռի մասին, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, որ հարցն օրակարգից դուրս է։ Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը եւս մեկ փորձ արեց բարձրացնել Շանթ Հարությունյանի, որպես քաղբանտարկյալի հարցը՝ նշելով, որ այն օրակարգային է, քանի որ նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ՄԻՊ-ի զեկույցը, իսկ Շանթ Հարությունյանի իրավունքները ոտնահարվել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում՝ չսպասելով դատավճռի կայացմանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործ է՝ խախտելով անմեղության կանխավարկածը, եւ ուղղորդում է դատարանին։

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի մասին խոսելիս նրան բնութագրեց որպես «ձեր ղեկավարը», ինչին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանի նախագահն է։

«Մենք օրակարգում նման հարց չունենք, բայց պատասխանեմ ձեզ։ Նախ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, նաեւ ձեր նախագահն է, եւ Հայաստանի քաղաքացիների նախագահը»,- ասաց ԱԺ նախագահը։

Զարուհի Փոստանջյանը դրան արձագանքեց՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը նախագահ չէ:

«Նախ ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահը չէ, այլ միայն ձեր խմբակի ղեկավարը»,-ասել է Փոստանջյանը:

Այդ պահին նրան սկսեցին ընդհատել ՀՀԿ-ական պատգամավորները: «Եթե նա նախագահ չէ, նա իրավունք չունի թելադրել խորհրդարանին»,-շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Այդ պահին էլ հենց Էդուարդ Շարմազանովը անջատեց Փոստանջյանի խոսափողն ու ասաց. ««Իմ ուշքը չի գնում, սիրելի՛ս, ամեն անգամ Ձեր խոսափողը անջատելու համար: Բայց դուք պետք է մնաք էթիկայի եւ կոռեկտության սահմաններում, ինչպես մենք բոլորս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ