Ընդդիմության կողմից առաջարկված երկու կետերը չեն ներառվի ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության հայտարարության տեքստը՝ Հայաստանում իշխանության ճգնաժամի մասին, ինչպես նաեւ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրինագիծը չեն ներառվի օրակարգում: Դրանք կքննարկվեն առանձին, արտահերթ կարգով:
Քառօրյայի օրակարգը, առանց ընդդիմության առաջարկների, ընդունվել է 68 կողմ ձայներով:
Ոչ իշխանական խմբակցությունների անդամները չեն մասնակցել քվեարկությանը: