News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը վկաների հարցաքննության ժամանակ իրավունքներ է խախտում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ 2013թ.-ն ամփոփող զեկույցը: Հաճախակի են դեպքերը, երբ վկաների հարցաքննությունից հետո ոստիկանությունը նրանց արդեն որպես մեղադրյալ է ճանաչում:

Պատգամավորի խոսքով՝ մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ավանդույթ եւ քարացած բնույթ է կրում: Իսկ այդ թեմայով տարատեսակ հաշվետվությունները, ըստ էության, միայն թռչնիկներ են: Այդ խախտումների համար պատասխանատու պետական մարմինները դրանք ուղղելու համար ոչինչ չեն անում: «Նրանք ոչ մի խախտում չեն տեսնում, եւ երբ նման հարցեր են առաջադրվում, իսկույն հայտարարում են, որ գործում են բացառապես օրենքի շրջանակներում», - եզրափակեց Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ