News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը համոզված է, որ Հայաստանում պետք է վերացվի մեծամասնական ընտրակարգը:

«Մեծամասնական ընտրակարգի հարցը միշտ էլ քննարկվել է: Ինքս կարծում եմ, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է, որ անցնենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Կուսակցություններն արդեն կայացել են, մեծամասնական ընտրություններին կատարվում են տարբեր խախտումներ, լցոնումներ: Հետեւաբար, պետք է անցում կատարել»,- այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով` Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգով հնարավորություն կստանան նաեւ դատապարտյալները, որոնց թույլ կտան մասնակցել ընտրություններին:

«Նրանք, ովքեր ծանր հանցագործություն չեն կատարել եւ դատապարտվել են մինչեւ տասը տարվա ազատազրկման, ապա կմասնակցեն ընտրություններին»,- ավելացրեց ՀՀԿ-ական անդամը:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների հարցով փորձագիտական հանձնաժողովը Հայաստանի նախագահին էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ