News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ից Տվերում կգործի Այծերի թանգարանը, գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Այծերի թանգարանը Տվերում նախկինում էլ է գործել, մասնակցել է քաղաքի օրերին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին, սակայն իր սեփական ու մշտական տարածքը չի ունեցել:

«Այժմ Ժիգարյով փողոցի վրա տեղակայված թանգարանի երկու սրահներում աշխարհի ժողովուրդների դիցաբանության, պատմության եւ մշակույթի մեջ այծի պատկերը ներկայացնող մոտ 3.5 հազար ցուցադրանմուշ է ներկայացված: Ցուցահանդեսը հնարավորություն կտա լիովին բացահայտել «այծ» անվանումը, որի հետեւում մոտ կարող են 50 տարբեր երեւույթներ ու առարկաներ թաքնված լինել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Տվերում ծրագրվում է բացել նաեւ Տվերի մարզի Զինանշանի եւ խորհրդանշանի թանգարան: Այստեղ կանցկացվի Եվրոպայի զինված ուժերի պատմության մեջ առաջին ռազմական այծի 240-ամյակին նվիրված «Մեծ Բրիտանիայի զինանիշագիտության» ցուցահանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ