Երեւանում 15-ամյա աղջկա առեւանգման դեպք է արձանագրվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ Պողոտայից իրենց մոտ է տեղափոխվել կապկպված մի աղջիկ: Վերջինս հայտարարել է, որ իրեն առեւանգել է եղբոր ընկերը՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Տարել են, սպառնացել, որ հորը կսպանեն, այնուհետեւ նորից բերել եւ կապկպված վիճակում թողել Տիգրան Մեծ պողոտայում:
Կատարվում է հետաքննություն: