News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանի հեղափոխությունը բեմականացում էր, այն` որպես ներկայացում, պետք է ավարտվեր, ոչ թե դառնար քրեական գործ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը` անդրադառնալով «Նոյեմբերի 5»-ի գործով ավարտված դատավարությանը

«Պրովոկացիա եղավ նոյեմբերի 5-ին, անպատասխանատու ակցիա տեղի ունեցավ եւ դատարանն անպատասխանատու վճիռ կայացրեց` այսպիսի որոշում կայացնելով: Մեսիջն էլ հետեւյալն էր` մեր իշխանական համակարգում փոխըմբռնում չկա: Հասարակությունը տուժեց, որովհետեւ քաղաքական իշխանությունները ճիշտ չվարվեցին: Անչափահաս երեխային ներգրավվել են, ներքաշել են մի ակցիայի մեջ: Եթե քրեական ակցիա էր, ապա հասարակական կազմակերպությունները, հարազատները պետք է երեխային հեռացնեին այդ հրապարակից: Ովքե՞ր են անգործություն դրսեւորել, որ երեխան հայտնվել է քրեական միջավայրում: Եթե անգործություն չի դրսեւորվել, ապա քրեական տարրեր այդ ակցիան չի պարունակել»,- ասաց Ազատ Արշակյանը:

Նախկին քաղբանտարկյալի կարծիքով` այսօր Հայաստանում պետք է խոսվեր Կարսի պայմանագրի դրույթների վերանայման մասին, ոչ թե «Նոյեմբերի 5»-ի գործին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ է համոզված, որ նոյեմբերի հինգին Շանթ Հարությունյանն ընդամենը բեմադրություն էր կազմակերպել:

«Խաղաղ երթ էր, եթե ոստիկանությունը չխոչընդոտեր, ընդհարումները չէին լինի: Ընդունենք, որ եղել է զանցանք, հանցանքի տարրեր, դրա համար էդպիսի՞ խիստ պատիժ: Աշխարհում նման  բան չկա, մարդկանց տանում են, հետո բաց են թողնում: Սա դաժան հաշվեհարդար է»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ կարծում է, որ հոկտեմբերի 17-ի վճիռն ապացուցում է, որ մեր արդարադատությունը երկու ոտքով կաղում է:

«Իշխանությունը կտրվել է հասարակությունից, այնպիսի խնդիրներ ունենք, որ պետք է համախմբվենք, ոչ թե պառակտվենք»,- նշեց Կարինե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ