News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիդնեյի համալսարանի կենդանաբուժական ֆակուլտետի ուսանողները մերկացել են էրոտիկ օրացույցի համար, որպեսզի գումար հավաքեն անտուն կենդանիների ապաստանի համար: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Մենք երիտասարդ ենք, գեղեցիկ, սիրում ենք կենդանիներին եւ մեր կյանքը ցանկանում ենք նվիրել նրանց մասին հոգ տանելուն: Ի վերջո, իզուր չէ, որ կենդանաբանություն ենք սովորում»,-ասել են պագա կենդանաբանները:

Աղբյուրը հիշեցնում է, որ սա առջին դեպքը չէ, երբ մարդիկ մերկ նկարվում են այս կամ այն սոցիալական խնդրի վրա հասարակության ուշադրությունը սեւեռելու համար: Այսպես, մոտ մեկ տարի առաջ Մոսկվայի խորհրդի թատրոնի առաջատար դերասանուհիները մասնակցել էին բարեգործական ֆոտոսեսիայի: Հավաքված ողջ գումարը ուղղվել էր քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ