News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ եթե Շանթ Հարությունյանին եւ ընկերներին աջակցեին հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը, միջազգային կառույցները, ապա վճիռն այսպիսին չէր լինի: Այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում Ավետիք Իշխանյանը նշեց, որ Շանթն ու ընկերները միայնակ էին մնացել:

«Իշխանությունները Շանթին եւ ընկերներին չներեցին, որ դատական նիստերին մինչեւ վերջ չէին զղջում եւ ափսոսանքի խոսքեր չէին ասում: Այս վճռին էլ նպաստեց այն, որ նրանց ոչ ոք չանդրադարձավ. Ոչ միջազգային կառույցները, ոչ քաղաքական ուժերը: Պահանջում եմ, որ կուսակցությունները հանդես գան համապատասխան հայտարարությամբ: Գիտեմ, որ ՀԱԿ-ն արդեն դա արել է, սակայն դա բավական չէ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` ամբողջ հասարակությունը պետք է կանգնի Շանթ Հարությունյանի եւ ընկերների կողքին. «Շանթն ու ընկերները քաղբանտարկյալներ են: Նրանք քաղաքական գործողություն են կատարել, սակայն իրենց պատիժը համաչափ չէր կատարվածի հետ: Խտրական վերաբերմունք կար նրանց նկատմամբ: Համեմատենք Գորիսի դեպքերի հետ, այդ ժամանակ էլ էր չէ՞ խուլիգանություն: Գորիսում գիտենք ինչ եղավ, իսկ Երեւանում` ինչ: Խտրական վերաբերմունքը հստակ է»:

Հիշեցնենք, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ