Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի մաքսատան տարածքից բերման են ենթարկել 31-ամյա Արտակ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով: