News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում հոկտեմբերի 21-ին, ժամը 15. 00-ին կբացվի ցուցադրություն: 30  վահանակներով /ստենդներով/  ներկայացված կլինեն Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի աշխատակիցների կողմից  տարբեր երկրներում կատարված հնագիտական պեղումները: 

Յուրաքանչյուր վահանակի /ստենդի/ վրա  մի հուշարձանի, գտածոյի  լուսանկար կլինի: Կներկայացվեն  նաեւ  ՀՀ ԳԱԱ  հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի մասնագետների` վերջին  տարիներին կատարած պեղումների լուսանկարները:

Ցուցադրության բացմանը  ներկա կլինի Վարշավայի հնագիտության համալսարանի  Exsplorer club-ի ղեկավար Մարիուշ Ժուկովսկին: Հրավիրվածների թվում են  նաեւ  Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պաշտոնատար այլ անձինք:

Տպել
Ամենաշատ