News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Շանթ Հարությունյանի գործով լսումներ կկազմակերպի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Կարծում եմ՝ լսումներ կկազմակերպենք, քաղբանտարկյալների խնդրի շուրջ գոնե հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով», - հավելեց նա:

Ի պատասխան Փաշինյանի հարցին, որ «11-ի խմբին» եւ Շանթ Հարությունյանին կարելի՞ է, արդյոք, համարել քաղբանտարկյալներ, Վարդանյանը պատասխանեց, որ որպես քաղաքական գործիչ՝ նա անկասկած համաձայն է Փաշինյանի տեսակետի հետ. «Որպես իրավաբան՝ ստիպված եմ մի շարք վերապահումներ անել, քանի որ պրոցեսը բավականին բարդ է»:

Միեւնույն ժամանակ, Վարդանյանը հավելեց, որ նա, ինչպես եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, «ոչ մի կերպ չի տառապում ռոմանտիզմով» եւ լավ է պատկերացնում՝ դատական համակարգը ինչպիսի վճիռներ կարող է սահմանել: «Շանթ Հարությունյանի գործը դրա հերթական ապացույցն է», - եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ