News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե շրջենք Երեւանի փողոցներում, լքված խանութների ցուցափեղկերին հաճախ կհանդիպենք հայտարարություններ՝ «վաճառվում է» կամ «տրվում է վարձով»: Հինգ տարվա ընթացքում(2009-2014թթ. հունվա-հունիս) Երեւանում մանրածախ առեւտրի նման ձեռնարկությունների թիվը 736 միավորով կրճատվել է, կամ մոտ 9 տոկոսով: Այսինքն ամեն 100 խանութից 9 փակվել է:

Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի մթերային շուկան խոշորագույնն է: Օրինակ, ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանի մանրածախ առեւտրաշրջանառությունում Երեւանի մասնաբաժինը գերազանցում էր 80 տոկոսը: Հավելենք, որ մանրածախ առեւտրի ճնշող մեծամասնությունը մայրաքաղաքում ապահովել են խանութները(77 տոկոս): Այդպիսին է մանրածախ առեւտրում գերակայող այս կազմակերպված տեսակի դերը:

Հունվար-հունիս ամիսներին մայրաքաղաքում խանութների շրջանառությունը հինգ տարում ավելացել է 1,6 անգամ: Սննկացման համար ինչ-որ աղետալի պատճառ չկար: Ամեն ինչ կպարզվի, եթե դիտարկենք փակված խանութների թիվն ըստ տեսակների:

Պարզվում է, նոսրացել են մանրածախ առեւտրի միկրո-ձեռնարկությունները՝ 665 միավորով(5 անձից բաղկացած անձնակազմ): Այնուհետ փոքր ձեռնարկություններ են(6-15 անձ), որոնց թիվը կրճատվել է 74 միավորովո: Ամենափոքր անկումը միջին խանութների շրջանում է նկատվել(16-30 մարդ)՝ 24 միավորով: 31-ից ավելի անձնակազմով խանութների թիվն ավելացել է «ընդամենը» 27-ով:

Խոշոր ձեռնարկությունները, հատկապես սուպերմարկետները, գրավում են գնորդներին: Սա, իհարկե, ազդում է սովորական խանութների հանդեպ անվիճելի առավելության վրա: Հաշվետու ժամանակաշրջանում խանութների ընդհանուր ապրանքաշրջանառությունում խոշոր օբյեկտների թիվն աճել է 9 տոկսով՝ հասնելով 65 տոկոսի:

Հունվար-հունիս ամիսներին 1 խոշոր խանութի շրջանառությունը հինգ տարում ավելացել է 0,6 մլրդ դրամով՝ 1,1 մլրդից հասնելով մոտ 1,7 մլրդ դրամի: Մյուս խանութների շրջանառությունը նույնպես ավելացել է : Սակայն, բնականաբար, պակաս նկատելի՝ 1,9 մլն դրամից մինչեւ 38,8 մլն դրամ(միջինը): Շրջանառության աճի վրա ազդել է ինչպես մրցակիցների թվի կրճատումն, այնպես էլ գնաճը:

Իհարկե, իրենք ձեռներեցները, արդեն հին խանութների սեփականատերերը, վերջնականապես չեն սննկացել: Ոմանք, ինչպես հարկն է ենթադրել, պարզապես փոխել են աշխատանքի պրոֆիլը. հաշվետու շրջանում մայրաքաղաքի ծառայությունների ոլորտում նոր օբյեկտների թիվն ավելացել է 838-ով՝ 13,7 տոկոս աճ: Սակայն վերոհիշյալ հայտարարությունները ցուցափեղկերի վրա արդեն վկայում են այն մասին, որ ինչ-որ մեկն առհավետ հրաժարվել է բիզնեսից:

Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել. փոքր եւ միջին ձեռներեցությունն առեւտրի ոլորտում փաստացի զիջել է մրցակցությունում: Այլ կերպ ասած՝ խոշոր բիզնեսը խոշոր հարված է հասցրել մրցակիցներին: Սակայն առեւտրի ոլորտում նման «մրցակցությունը» չի նպաստել վերջին տարիների գնաճի զսպմանը:

Իր դերն է խաղացել նաեւ հարկային ծանրաբեռնվածությունը: Այնպես որ փոքր եւ միջին ձեռներեցության՝ պարբերաբար հնչեցվող պետական աջակցությունը միայն բառացի էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ