News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնական Mitsubishi Aircraft ընկերությունը ներկայացրել է 1974թ-ից ի վեր ճապոնական արտադրության առաջին առեւտրային ինքնաթիռը: Այն 70-90 ուղեւոր տեղափոխելու համար նախատեսված թեթեւ տնտեսող Mitsubishi Regional Jet-ն է:

 «Սեփական արտադրության ուղեւորատար ինքնաթիռները իմ վաղեմի երազանքն են», հայտարարել է Mitsubishi Heavy Industries-ի նախագահ Հիդեակի Օմիան:

Mitsubishi Regional Jet նախագիծը դեռ 2008թ. էր գործարկվել, որի մշակման ծախսերը կազմել են մոտ 1,7 մլրդ դոլար: Առաջին փորձնական թռիչքը, որի ժամկետներն արդեն 3 անգամ հետաձգվում են, այս անգամ սպասվում է 2015թ երկրորդ եռամսյակում.:

1974թ. Ճապոնիայում արտադրությունից դուրս էր հանվել  Nihon Aircraft Manufacturing Corporation ընկերության YS-11 ինքնաթիռը: 1974թ.-ից ճապոնական արտադրողները կարեւոր դեր էին խաղում ինքնաթիռների շուկայում, սակայն բացառապես որպես բաղադրիչների մատակարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ