News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե որեւէ մեկը բացատրի՝ ինչ է ուզում եռյակը սահմանադրական բարեփոխումների հետ կապված, ապա ես կարող եմ մեկնաբանել նրանց գործողությունները: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով եռյակի՝ այս կամ այն կերպ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցելու ցանկության բացակայությունը:

Ըստ Ռուստամյանի` խորհրդարանական եռյակը տեղյակ է, թե ինչպիսի «կարմիր գծեր» գոյություն ունեն ՀՅԴ-ի համար նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելու պլանում: «Մենք բացահայտ հայտարարել ենք  այդ մասին:  Խորհրդարանական եռյակի պաշտոնական տեսակետը հետեւյալն է. նրանք սահմանադրական բարեփոխումների հետ կապված ոչ մի քննարկում չեն ընդունում: Սակայն եթե Հայաստանի նախագահը հայտարարի, որ  սահմանադրական բարեփոխումները չեն լինելու,  դա ամենամեծ բացթողումը կդառնա ինչպես մեր երկրի, այնպես էլ ընդդիմության համար: Եթե եռյակի նպատակն այն է, որպեսզի երկրում չիրականացվեն կառուցողական փոփոխություններ, ապա ես ողբում եմ մեր վիճակը: Եթե գոյություն ունեցող կառուցվածքը մնա, ապա մենք կունենանք չորրորդ նախագահ, որից դժգոհ կլինեն բոլորը»:

Ի պատասխան  հարցին, թե ՀՅԴ-ն չի վախենում արդյոք  իշխանության կողմից օգտագործված լինելուց, Ռուստամյանը պատասխանել է. «Դա կախված է նրանից, թե ում են օգտագործում: Եթե մարդը չգիտի` ինչ է անում, իհարկե, նրան օգտագործում են, իսկ եթե մենք գիտենք` ինչ ենք անում արդեն 25 տարի, պահանջելով կառավարման համակարգի փոփոխություն,  իսկ այսօր այն իրականանում է, ստացվում է` մեզ օգտագործո՞ւմ են: Ինչո՞ւ  մյուս նախագահները չեն ասում, որ իրենց առջեւ էլ է դրված եղել կառավարման համակարգի փոփոխության խնդիրը: Ինչո՞ւ նրանք այդքան համարձակություն չունեն այդ մասին հայտարարելու:  Հայտարարում են, որ ՀՅԴ-ն մնացել է միայնակ, սակայն դա այդպես չէ: Միայնակ է մնացել ՀՀՇ-ն` ներկայիս ՀԱԿ-ը, քանի որ դա միայն քաղաքական ուժն է, որը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին: Մյուսները կողմ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
Ամենաշատ