News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիություն ձգտող Թուրքիան չի ապրում ժողովրդավարական արժեքներով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 12-17-ին Ժնեւում կայացած Միջխորհրդարանական միության (IPU) նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությունը:

Նա նշել է, որ եվրոպացի գործընկերների հետ երկկողմ հանդիպումներում հայկական պատվիրակությունը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների եւ Ցեղասպանության ճանաչման հարցերը:
Եվրոպացի գործընկերները հետաքրքրվել են 2010-ին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով:

«Հայաստանի Հանրապետությունը երբեք որեւէ նախապայման չի դրել հարաբերությունների հաստատման համար: Թուրքիան այսօր ունի Եվրոպայում վերջին փակ սահմանը: պետությունը, որն ուզում է ԵՄ անդամ դառնալ, չի ապրում ժողովրդավարական արժեքներով»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել բոլոր երկրների խորհրդարաններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: «Մենք երախտագիտություն ենք հայտնել Հունաստանի խորհրդարանին, որը պատասխանատվություն է սահմանել այդ հանցագործությունը ժխտելու համար: Նաեւ մեր հույն գործընկերներին հրավիրել ենք մասնակցել 2015-ի ապրիլին կայանալիք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրանց մեծ մասն արդեն բանավոր համաձայնություն են տվել, իսկ մարտին վերջնական, գրավոր համաձայնություն կտան»,-ընդգծել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ