News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խմբակցությունը չի միացել ոչ իշխանական ուժերի եռյակի նախաձեռնությանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել իշխանության ճգնաժամային իրավիճակի հարցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ եռյակի աշխատանքի այսօրվա ոճն անընդունելի է: «ՀՅԴ-ն երբեք թույլ չի տա խոսել նման ոճով: Մենք միանում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնց մասնակցել ենք: Սակայն եթե մեզ հետ չեն քննարկվել այս կամ այն հարցերը, իսկ հետո թուղթ են դեմ տալիս ստորագրելու համար, մենք նման բան երբեք չենք արել ու չենք անելու»,-պարզաբանել է Ռուստամյանը:

Ճշտող հարցին, թե փաստացի ՀՅԴ-ն դուրս է եկել խորհրդարանական քառյակից, Ռուստամյանը պատասխանել է. «Մենք այնտեղ ենք, որտեղ եղել ենք 124 տարի: Հետաքրքիր է, ինչու նրանք մեզ հետ չեն քննարկելի այդ նախաձեռնությունը»:

Դիտարկմանը, որ գուցե եռյակում համարում են, որ ՀՅԴ-ն ու իշխանությունները գործարքի են գնացել, դրա համար չեն քննարկելի իրենց հետ այդ նախաձեռնությունը« ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է. «Լսեք, նրանք նույնպես բանակցություններ են վարում իշխանությունների հետ: Նրանք բանակցում են բոլոր հարցերով, հետո կերեւա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ