News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամառային եւ ձմեռային սեզոններին ռուսական գազի տարբեր գների շուրջ Ուկրաինայի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

«Չգիտեմ՝ որտեղից են հայտնվել այս թվերը: Խոսքն ընդհանրապես ամառային կամ ձմեռային ժամանակահատվածների մասին չի եղել: Խոսքը մոտակա 5 ամիսների մասին է: 5 ամսվա սահմաններից դուրս ոչինչ չի կանխորոշվել», - հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարը:

«Միակ չհամաձայնեցված խնդիրը 1.5-2 ամիս ժամանակահատվածն է, որ Ուկրաինան պետք է հաղթահարի: Ուկրաինային մոտ 1,5 մլրդ եվրո է պակասում: Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը, Գերմանիան կամ Ֆրանսիան լիովին կարող էին 1.5 ամսվա համար Ուկրաինային այդ միջոցները փոխառության տալ այդ: Եթե նրանք դա անեին, ապա գազի շուրջ համաձայնությունը դեռ Միլանում ձեռք կբերվեր», - նկատել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան իր հաշիվներում 3,1 մլրդ դոլար ունի, որը երկիրը կարող է օգտագործել գազի դիմաց վճարելու համար: Յացենյուկը նաեւ հավելել է, որ ինքը պաշտպանում է գազի ժամանակավոր գնի սահմանման պայմանները՝ կախված սեզոնից (325 դոլար ամռանը եւ 385 դոլար՝ ձմռանը մեկ խմ-ի համար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ