News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո հոկտեմբերի 19-ին Պեկինում անցկացվել է միջազգային ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին մասնակցել է նաեւ Հայաստանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սերը սահման չի ճանաչում» խորագրով միջոցառմանը ներկա են եղել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, ով միջոցառման հիմնական կազմակերպիչն էր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Տոնավաճառին Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով, որտեղ ներկայացված էին հայկական արտադրության ապրանքատեսակներ, բազմատեսակ մշակութային հուշանվերներ, հայկական երաժշտության ձայնագրություններ, ազգային ուտեստներ, գրքեր և այլ տպագիր նյութեր Հայաստանի մասին, որոնց վաճառքից գոյացած գումարը ամբողջովին փոխանցվեց տոնավաճառի կազմակերպիչներին:

Տոնավաճառից ստացված հասույթը կօգտագործվի Չինաստանի Կույճոու նահանգի անապահով շրջանների սրտի արատ ունեցող երեխաների բուժման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ