News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական «Բարբարոս» նավը հոկտեմբերի 20-ին մտել է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով երկրի պաշտպանության նախարար Քրիստափորոս Ֆոկիդիասի խոսքերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ  նավը մտել է ԲՏԳ գոտի` Թուրքիայի՝ կղզուց հարավ գտնվող նավթագազային պաշարների  սեյսմիկ հետախուզություն սկսելու նախնական հայտարարությանը համապատասխան:

Նախարարն ընդգծել է, որ Կիպրոսի իշխանություններն  ուշադիր հետեւում են Անկարայի «սադրիչ եւ անօրինական» գործողություններին, որոնք խախտում են ծովային իրավունքը եւ տարածաշրջանի անվտանգությունը: 

Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահ Անաստասիադասը Թուրքիայի գործողությունները գնահատել է որպես բնական պաշարների վերամշակման հանրապետության ինքնիշխան իրավունքների կոպիտ խախտում եւ հայտարարել Կիպրոսի հարցի կարգավորման  շուրջ թուրք-կիպրոսյան բանակցությունները դադարեցնելու մասին: Նա այդ բանակցային գործընթացն անվանել է խուլերի երկխոսություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ